ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Մակրոնի պատասխանը՝ Էրդողանի վիրավորանքներին
00:20, 05.12.2020 | mamul.am
13196 | 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի պատասխանել Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորական խոսքերին: Հիշեցնենք, որ Էրդողանը Մակրոնին «Ֆրանսիայի բեռ» է անվանել:

«Ես հավատում եմ հարգանքին»,- ասել է Մակրոնը ֆրանսիան Brut պարբերականին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Էրդողանի խոսքերին:
«Քաղաքական առաջնորդների միջև վիրավորանքը սխալ մեթոդ է»,- նշել է նա:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր. «Ֆրանսիան կորցրել է իր վստահությունը՝ որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ֆրանսիան Մակրոնի հետ շատ վտանգավոր ժամանակաշրջան է ապրում։ Ես ուզում եմ, որ այն հնարավորինս շուտ ազատվի Մակրոնի բեռից»:
Էրդողանը նաև բացասաբար էր արձագանքել նրան, որ Փարիզը դիտարկում է Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր