ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փաշինյանը պետք է հրաժարական տա. դա իմ կյանքի սև էջերից մեկն է». Հրանտ Թոխատյան
01:35, 05.12.2020 | mamul.am
6806 | 3

«Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև դա իմ կյանքի սև էջերից մեկն ա»,- «Երկիր մեդիա»-ի եթերում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Թոխատյանն ասել է. «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր իրեն հարգող գործիչ, երկրի ղեկավար պարտության դեպքում պարտավոր է հրաժարական տալ: Եթե ինքը վստահ է էն վստահության վրա, որ իր հանդեպ ունեն իր ընտրողները, ուրեմն հրաժարական կտար, միգուցե այդ բոլոր կողմնակիցները նորից առաջարկեին, որ ինքը վերադառնար, բայց էսօր ինքը պարտավոր է հրաժարական տալ: Ստորագրելով մի սև թղթի տակ՝ նա այնտեղ դրել է իմ, Ձեր, 10 միլիոն հայի ստորագրություն. ես չեմ ուզում, որ իմ անունից ինքը նման թուղթ ստորագրի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Փաշինյանը պետք է հրաժարական տա. դա իմ կյանքի սև էջերից մեկն է». Հրանտ Թոխատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր