ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Քնում ենք՝ ահն ու վախը սրտներումս». Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիների են նկատել
10:25, 05.12.2020 | mamul.am
4370 | 1

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում մոտ հինգ օր է՝ անհանգիստ վիճակ է. նկատել են ադրբեջանցիների։

«Հինգ օր է՝ սարի վրա շներն անհանգիստ են, անընդհատ հաչում են։ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։00-ից 05։30-ի սահմաններում, քնած էի, մայրիկս ձայն տվեց, ասաց «հլը արի, մարդ են երևում», պատուհանից նայել եմ, հինգ հոգի հենց մեր տան հետևը, մեր տունը հենց բլուրի տակն է, բլուրի վրայով բարձրացան, գնացին դեպի Քարվաճառի կողմ, հիմա կոնկրետ մեր տնից մոտ 5-ից 6 կիլոմետր է հեռավորությունը թուրքերի»,- Aysor.am-ին ասել է Կութ գյուղի բնակիչը, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

«Քնում ենք ահն ու վախը սրտներումս, չգիտենք ամեն րոպե ինչ կարող է լինել, հիմա ասել ենք, գոնե, մեզ զենք տրամադրեն, մենք մեր գյուղացիներով մեր գյուղը կարողանանք պահենք»,- ասել է զրուցակիցը։

Նա նշել է, թե տեղյակ չէ՝ Սոթքի հանքի՞ց են «թուրքերն եկել, ֆռացել, գնացել», թե՞ Քարվաճառից։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր