ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մեզ մեղադրում է մի մարդ, ով հայ հանրությանը բացատրում էր, որ «օկուպացիա» բառի մեջ ոչ մի վտանգավոր բան չկա». Նիկոլ Փաշինյան
10:45, 05.12.2020 | mamul.am
10119 | 2

«Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, ով Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով»,- այս մասին այսօր հեռուսաուղերձի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանն սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, իսկ դա տեղի է ունեցել ավելի քան քսան տարի առաջ:

«Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում: Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետև, երբ մտնում ես օդանավի զուգարան և փակում դուռը, գրվում է occupied, այնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,- նշեց վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր