«Հիմա պարզվում է, որ բոլորը «5+2» բանաձևով հողերը հանձնելու կողմնակից էին»,- այսօրվա հեռուստաուղերձում նկատեց վարչապետ Փաշինյանը: «Կողմնակից էիք՝ հանձնեիք… 2016-ին, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը. մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է: Ոմանց թվում է՝ «5+2»-ը Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր»,- ասաց նա: Փաշինյանի խոսքով՝ դա դեռ նախնական առաջարկ էր. պետք է քննարկվեր, գրվեր, համաձայնեցվեր, ստորագրվեր: «Արդեն հանրահայտ մեթոդով, որ պահին Հայաստանը համաձայնվեր ինչ-որ մի տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու՝ Լաչին և այլն: Ես ապշած եմ ոմանց վրա, ովքեր, իրենց մեծ դիվանագետ համարելով, այս պարզ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»,- հավելեց վարչապետը: |