Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.53, EUR 634.35, RUB 7.13, GBP 712.78
+6 °C, +1 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հիմա եկել ես, արդարանում ես, որ ի՞նչ անես, որ ի՞նչ լինի». Տիգրան Աբրահամյան
12:15, 05.12.2020

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ 2018-ին իրավիճակ եմ ժառանգել, որն այսպիսի ելք էլ պետք է ունենար։
Դեռ քննարկման չառնելով այս անհեթեթ թեզը, այսպես ասեմ․ լավ, ենթադրենք, եկար տեսար դա է վիճակը, տեսար ուժերիցդ վեր է՝ հրաժարական տայիր՝ թողեիր հեռանայիր։
Թող գար ղեկավար, քաղաքական թիմ, ով դրա պատասխանատվության տակ կմտներ, ով իր մեջ ուժ գտներ՝ ողբերգություն կկանխեր։
Հիմա եկել ես, արդարանում ես, որ ի՞նչ անես, որ ի՞նչ լինի։
Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել՝ վերջնական խորտակելու այս ռեգիոնում հայի գոյության վերջին հույսը։
Նիկոլ, ինչքան էլ փորձես արդարանալ, պատասխանատվությունը բաշխես բոլորի վրա՝ պարտվել ես, հասկացի։ Մեզ մի քանի հազար մեր ընկերներից զրկել ես։ Մեզ հայրենազրկել ես։ Պետք է գնաս։
Չես մարսելու»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր