ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը». Արտակ Զաքարյան
12:40, 05.12.2020 | mamul.am
3525 | 2

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը
Նորմալ պետության ղեկավարի ուղերձները սովորաբար նվիրվում են պետության և հասարակության համար որոշիչ խնդիրների ու դրանց վերաբերյալ կայացրած քաղաքական որոշումների։ Նիկոլի բոլոր ուղերձները նման են դասը չսովորած, ծույլիկ, անհույս և «կլյաուզնիկ» աշակերտի՝ կաշին փրկող հերթական կեղծ արդարացումների։
Նոյեմբերի 9-ից հետո, անձամբ ես թքած ունեմ, թե ի՞նչ է ասում Նիկոլն ու իր կողմնակիցները։
Ժողովրդական ասացվածքն ասում է՝ «Էշը, որ էշ է` երկրորդ անգամ նույն ցեխը չի մտնում»։ Միայն պատերազմի ողջ ընթացքում ասված խաբեություններն ու կործանարար հողատվությունը, բոլոր տիպի տեղեկատվական կեղծիքները բավարար են, որ որևէ նորմալ մարդը Նիկոլին չհավատա։ Նիկոլի խոսքի արժեքը՝ զրո է։
Այսօր ակնհայտ է, որ պետությունն ու քաղաքական իշխանությունը սնանկ է ու անտեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր