ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Հայաստանի որոշ սահմաններում տեղի են ունենում ցավոտ գործընթացներ». վարչապետ
12:20, 05.12.2020 | mamul.am
5991 | 0

«Այս օրերին Հայաստանի որոշ սահմաններում տեղի են ունենում գործընթացներ, որոնք, իհարկե, ցավոտ են, և ցավով են ընդունվում մեր շատ հայրենակիցների կողմից»,- այս մասին այսօրվա տեսաուղերձում նկատեց վարչապետը:

«Սա, իհարկե, հասկանալի է, բայց մենք պիտի արձանագրենք, որ մեր զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով»,- ասաց նա:

«Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսները մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում: Տարբեր տիպի գործնական խնդիրներ նույնպես կան, բայց դրանք անլուծելի չեն»,- հավաստիացրեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծման շուրջ աշխատանքներ են տարվում:

«Պիտի խնդրեմ՝ ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել: Մեր հետագա գործողությունները պետք է միտված լինեն, որ դա իրոք դառնա սահման, ոչ թե ռազմաճակատի գիծ»,- հավելեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր