ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Արցախի ճանաչումը հնարավորություն կտա կանգնեցնել «Իմ քայլի» պատգամավորների արտահոսքը. Mediaport
14:40, 05.12.2020 | mamul.am
3955 | 1

Այսօր՝ կեսօրին, Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել, որ հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանը ճանաչելու է Արցախի անկախությունը: Այս մասին հայտնել է Mediaport թելեգրամ-ալիքի աղբյուրը։

Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանը նշել է, որ Արցախի ճանաչումը թեև դիվանագիտական առումով այլևս որևէ էական նշանակություն ունենալ չի կարող, բայց հնարավորություն կտա կանգնեցնել «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորների արտահոսքը, որոնք այս օրերին հանրային պարսավանքի են ենթարկվում Արցախը հանձնելու դավաճանությանը մասնակից լինելու համար և մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացնում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր