ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդին պառակտեցին սևերի, սպիտակների, արցախցիների». Դադիվանքի վանահայր
16:05, 05.12.2020 | mamul.am
5070 | 1

«Գիտեմ, որ եկել եք ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե այդպիսիները կան, խնդրում եմ վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվենք: Այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում»,- Ազատության հրապարակում հանրավաքի ժամանակ ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը:

«Մենք պիտի մաքրենք մեր երկիրը: Սա դեռ սկիզբն է: Այսօր Դադիվանքի պարսպի տակ թուրքն է քայլում: Երեկ ուդիները այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգևորականների ներկայությամբ: Այսօր դրա մասին պետք է մտածենք: Մենք պետք է հզորանանք մեր հավատքի, մեր սիրո մեջ»,- շեշտեց Տեր Հովհաննեսը՝ հավելելով. «Մենք սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդին պառակտեցին սևերի, սպիտակների, արցախցիների. մենք հայ ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր