ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ո՞րն է պատճառը, որ մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ». Տեր Հովհաննես
16:35, 05.12.2020 | mamul.am
3741 | 1

«Մեր զինվորների մարմինները դեռ գտնվում են այնտեղ՝ գրավյալ տարածքներում, ուր թշնամին է, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: Այսօր բազում գերտերություններ պատերազմի մեջ չեն, բայց չեն ասում հպարտ քաղաքացիներ ենք, իսկ մենք՝ կորցնելով մեր տարածքները, մեր զինվորներին, մեզ հպարտ քաղաքացիներ ենք համարում. կարո՞ղ եք ասել պատճառը որն է, որ մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: Հպարտությունը մեծ մեղք է»,-Ազատության հրապարակում ընթացող վարչապետի հրաժարականը պահանջող համահայկական հանրահավաքի իր ելույթի խոսքում ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը:

«Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր: Մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում»,-ասաց վանահայրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր