ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Նիկոլ Փաշինյանը քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան». Արթուր Վանեցյան
16:40, 05.12.2020 | mamul.am
2258 | 3

«Մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը մեկ քաղաքական դիակ»,- Ազատության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Քաղաքական դիակը պարզապես մի ֆեյք էր: Պետության քանդման և պատերազմում պարտության գործում մեծ դեր է ունեցել ու շարունակում է ունենալ կեղծ՝ ֆեյսբուքյան իրականությունը: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է իրական պետությունը՝ դրա փոխարեն կառուցելով վիրտուալ Հայաստան, իսկ վիրտուալ հայրենիքը իրական հայրենիքից տարբերվում է նրանով, որ դրանում սահմաններ չկան և չկան սահմանները պահպանելու անհրաժեշտություն»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր