ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«30 տարի անց հավաքվել ենք նույն հրապարակում՝ տարածքային հսկայական կորուստներով». Վազգեն Մանուկյան
17:10, 05.12.2020 | mamul.am
3613 | 1

«30 տարի անց հավաքվել ենք նույն հրապարակում՝ վիրավորված և տարածքային հսկայական կորուստներով, երբ Հայաստանի գոյությունն է այժմ վտանգված, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը՝ մտնելով Հայաստան»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Պատերազմի առաջին օրվանից անգրագետ մոտեցում ցուցաբերվեց, մենք կարող էինք կանխել պատերազմը, հաղթել կամ կասեցնել... Այս շարժումը այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս փոխել իրավիճակն Հայաստանում»,- ասաց Մանուկյանը:

«Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այն աշխատում է դե ֆակտո, և մենք հիմա Նիկոլի շնորհիվ ոչ մի հարց չենք կարողանում լուծել: Այդ պայմանագիրը կազմված է մի շարք բացթողումներով և նոր կառավարությունը պետք է կարողանա ամեն մի անորոշությունը բանակցությունների միջոցով կարգավորել»,- ընդգծեց վարչապետի միասնական թեկնածուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր