ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանին ոչ միայն իրավապահ ուժերը, այլև պետական համակարգն այլևս չի ենթարկվում». Արթուր Վանեցյան
18:35, 05.12.2020 | mamul.am
3639 | 1

«Փաշինյանը պետք է հեռանա, այլ ելք նա ուղղակի չունի»,- այսօր Կառավարական առանձնատան մոտ բողոքի ակցիայից հետո՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ի՞նչ էին նշանակում ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները, որ «եթե Փաշինյանը հրաժարական չտա, կհեռացնենք», ի՞նչ քայլեր են նախատեսվում, Վանեցյանն ասաց. «Անհնազանդության մասսայական ակցիաներ, օրենքով թույլատրված բոլոր միջոցառումներին դիմելու ենք՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար»:

Դիտարկմանը` «եթե Նիկոլ Փաշինյանն իրավապահ ուժեր կիրառի՝ ակցիաները ցրելու համար, ի՞նչ կանեն», Վանեցյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանին ՀՀ-ում այլևս ոչ միայն իրավապահ ուժերը, այլև առհասարակ պետական համակարգը, կառույցները չեն ենթարկվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր