Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.31, EUR 629.40, RUB 7.04, GBP 706.73
-3 °C, -6 °C ... -2 °C Վաղը`-5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Մեկ ամիս Դիլիջանի անտառները մնացել էին ազգային պարկի հույսին». ահազանգ
21:05, 05.12.2020

«Բնապահպանի տուն» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ամեն օր գտնում ենք բազմաթիվ թարմ ծառահատումներ։ Արդեն հոգնել ենք հայհոյելուց։ Որոշ մարդիկ ինքնասիրություն էլ չունեն, որ գոնե այդպես ազդենք վրաները։
Հիշեցնենք, որ մենք բոլորս Արցախում էինք ու մեկ ամսով Դիլիջանի անտառները մնացել էին ազգային պարկի հույսին։
Թալանեք երկիրը, կերեք։ Վերջում էլ ձեր թոռները թող մնան անտուն ու անբնություն։ Դուք միայն դրան եք արժանի։ Դուք էս երկրին ու մեր պահած հայրենիքին արժանի չեք։ Դուք ասելով ի նկատի ունենք ծառագողերին ու էն անազնիվ, գող անձանց, ովքեր փող են ստանում մեր հարկերից` անտառը պահելու համար, բայց ոչինչ չեն անում։ Կամ էլ ավելի վատ` փող են աշխատում։
Տվյալ ծառահատումները գտնվել են «Դիլիջան» ազգային պարկի Դիլիջան տեղամասում։ Ու դեռ շատ էլ կգտնենք այդտեղ։ Ընդամենը մի փոքրիկ մասն ենք ուսումնասիրել»։

«Մեկ ամիս Դիլիջանի անտառները մնացել էին ազգային պարկի հույսին». ահազանգ
«Մեկ ամիս Դիլիջանի անտառները մնացել էին ազգային պարկի հույսին». ահազանգ
«Մեկ ամիս Դիլիջանի անտառները մնացել էին ազգային պարկի հույսին». ահազանգ
«Մեկ ամիս Դիլիջանի անտառները մնացել էին ազգային պարկի հույսին». ահազանգ
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր