ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Աշխարհում #COVID_19-ով վարակվածների թիվը գերազանցել է 72 միլիոնը
13:25, 14.12.2020 | mamul.am
6872 | 0

Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 72 252 541-ի: Ամբողջ աշխարհում մահացածների թիվը 1 օրում աճել է մինչև 1 612 362, վերականգնվել է ավելի քան 47 միլիոն մարդ:

5 միլիոն և ավելի վարակակիր ունեցող երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանն ու Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատար է մնում Միացյալ Նահանգները, որտեղ ի հայտ է եկել COVID-19-ի 16 253 219 վարակակիր, արձանագրվել է 299 168 մահվան ելք, բուժվել է մոտ 6,3 մլն մարդ:

Վարակվածների թվով 2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ նրանց թիվն անցած 1 օրում հասել է 9 միլիոն 884 հազար 100-ի, մահացածների թիվը՝ մինչև 143 հազար 355-ի, ապաքինվել է ավելի քան 9,38 միլիոն մարդ:

Բրազիլիան վարակվածների թվով աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում։ Այստեղ համաճարակի ընթացքում գրանցվել է 6 901 952 հիվանդ, որոնցից 181 402-ը մահացել է, բուժվել է ավելի քան 6,1 մլն մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր