Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոսկալի են մարդկանց ԵՍ-երի պատերազմները: Իսկ հայի ԵՍ-ի կռիվը` ողբերգական: Կարող են երկիրը տանուլ տալ էդ խաղի մեջ: Նունիսկ 2018-ի ապրիլի 23-ի հայտնի հայտարարության մեջ` «նիկոլը ճիշտ էր, ես սխալ», դարձյալ ԵՍ-ի հարցն է, թեպետ այդ արտահայտությունը շատ այլ շերտեր ունի: 2008-ի մարտի 1-ը ԵՍ-երի պատերազմի սոսկալի սկիզբ դրեց: Նույնիսկ այս շարունակվող եղեռնը, որի մեջ մենք ենք այս պահին, իսկ շատ առավել որդեկորույս ծնողները, չի զսպում էս ԷԳՈ-ի հիվանդներին: Բայց պարադոքսն այն է, որ բացառապես հիվանդ ԵՍ- ի տեր մարդիկ են հայտնվում պետության ղեկին արդեն 30 տարի»: |
Բաժանորդագրվել լրահոսին