ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Փոքր տարողության ավտոբուսները երևանյան փողոցներում կհայտնվեն 2021-ի հունվարից
19:15, 18.12.2020 | mamul.am
6261 | 1

Համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հաղորդագրության համաձայն՝ հաջորդ խմբաքանակը՝ 30 ավտոբուս, կներկրվի 2021-ի հունվարին, ևս 40-ը՝ փետրվարին: Նոր ավտոբուսները երևանյան փողոցներում կհայտնվեն արդեն հունվարի կեսից: Բոլոր վարորդները կրելու են համազգեստ:

Ավտոբուսներն ուղևորասրահում ունեն ջեռուցման և օդափոխման հնարավորություն (կոնդիցիոներ), սրահի այնպիսի բարձրություն, որ ուղևորները կարողանան ամբողջ հասակով ազատ կանգնել, վարորդի խցիկում քարտային տոմսավորման և GPS սարքերի միացման հնարավորություն, ուղևորների տեղեկացման էլեկտրոնային 4 ցուցատախտակ, կանգառների ավտոմատ հայտարարման սարքեր, ցածր հատակ՝ հաշմանդամության և մանկական սայլակների տեղավորման համար:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նաև տեղեկացրել է, որ նախօրեին հայտարարված մրցույթով, կրկին համայնքային բյուջեի միջոցներով, նախատեսվում է ձեռք բերել 161 մեծ տեղատարողության՝ 8.5 մ ավտոբուսներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր