ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել
13:55, 19.12.2020 | mamul.am
4926 | 0

Երեկ և այսօր մամուլում ու սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, թե ԿԳՄՍ նախարարության և գերատեսչության ենթակայությամբ գործող կառույցների աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպում են մասնակցել քաղաքական ակցիաների։

ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է ապատեղեկատվության նմանօրինակ դրսևորումները և հայտարարում, որ դրանք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ կեղծ լուրեր տարածելը ոչ միայն չեն նպաստում հասարակության շրջանում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, այլև առավել սրում են առկա լարվածությունը։

Լրատվամիջոցներին, անհատ գործիչներին և քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ կեղծ, անհեթեթ լուրեր տարածելուց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր