Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզապես ուզում եմ հասկանալ այս հարգելի կինն ինչի համար է այսքան կրկնում՝ «շնորհակալ ենք», «շատ շնորհակալ ենք», իր կրտսեր որդուն վկայակոչում, թե քո երազանքն էր չէ՞ վարչապետին տեսնելը: Որտե՞ղ է շնորհակալություն ասելու տրամաբանությունը: Մի բան պիտի արած լինի չէ՞, որ շնորհակալություն ասի»: |
Բաժանորդագրվել լրահոսին