ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Մահացել է Արկադի Անդրեասյանը
10:15, 23.12.2020 | mamul.am
11175 | 1

Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի լեգենդար ներկայացուցիչ Արկադի Անդրիասյանը: «Դեկտեմբերի 22-ի գիշերը վատթարացել էր անվանի ֆուտբոլիստի առողջությունն ու ցավոք բժիշկները նրա կյանքը փրկել չեն կարողացել։
Արկադի Անդրիասյան անուն-ազգանունը ոսկե տառերով է գրված հայկական սպորտի տարեգրությունում և հավերժ կմնա մեր հուշերում, որպես հայկական ֆուտբոլի դասական։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Արկադի Անդրիասյանի հարազատներին ու բարեկամներին։
Հավելենք, որ 2019 թվականի օգոստոսից Անդրիասյանն աշխատում էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, զբաղեցնելով նախ զարգացման գծով փոխտնօրենի, այնուհետև գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնները»,- նշված է հաղորդագրության տեքստում։

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երևանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին և 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո Արկադի Անդրեասյանը 1979-ից սկսել է մարզչական կարիերա: Նա տարբեր տարիների գլխավորել է «Արարատը», որը նրա գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր