ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սուրբ Գայանեում մեկնարկեց պատարագը
12:10, 27.12.2020 | mamul.am
2956 | 2

Հայոց բոլոր եկեղեցիներում ղողանջեցին զանգերը՝ որին հաջորդեց տարեվերջյան Սուրբ պատարագի արարողությունը։ Սուրբ Գայանե եկեղեցու բակում բազմաթիվ հավատացիալներ են հավաքվել՝ պաշտպանելու եկեղեցին ու մասնակցելու տարեվերջյան պատարագին։ Եկեղեցու բակը բազմամարդ է, նրանցից քչերին է հաջողվել մուտք գործել ներս՝ մասնակցելու տարեվերջյան պատարագին։

«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» կարգախոսով այսօր քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հավատացյալներ իրենց աջակցությունն են հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն:

Հիշեցնենք, որ վերջերս որոշ խմբեր տեղեկություններ էին տարածում, որ այս կիրակի՝ Սբ Գայանե եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ եկեղեցու, որից հետո քաղաքացիները որոշել են աջակցություն հայտնել եկեղեցուն, մի խումբ մարդիկ գրառումներ էին կատարել այն մասին, որ այսօր պատրաստվում են ընդհատել եկեղեցու տարեվերջյան պատարագը և կաթողիկոսին դուրս վռնդել եկեղեցուց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր