ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Երևանում և Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը
23:10, 27.12.2020 | mamul.am
5800 | 0

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը եւս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարեւոր իրադարձությունները հիշելու եւ եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ...
Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր(եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար:
Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:
Օդապարուկները ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:
Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաեւ ձեր սեփականը բերել)օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացնենք երկինք(կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից):
Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր