Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը քննարկման ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ նախատեսվում է Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել կարմիր գծերը։ «Երևանի քաղաքապետարանը այլևս չի կարող տուգանել քաղաքացիներին մեկ լուսանկարի միջոցով։ Շատ քաղաքացիներ այսօր արդարացիորեն դժգոհում են, որ ստանում են երկու լուսանկար, որոնց վրա ընդամենը ժամեր են գրված և քաղաքացիներից շատերը նշում են, որ այդքան չեն կայանել»,- ասաց պատգամավորը։ |