ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մասնագիտություններ, որոնք ավելորդ կդառնան ապագայում
20:30, 31.12.2020 | mamul.am
12565 | 0

Փորձագետը նշել է այն մասնագիտությունները, որոնք առաջիկա 10 տարում կարող են ավելորդ դառնալ։ Ըստ SuperJob աշխատանքի որոնման ծառայության նախագահ Ալեքսեյ Զախարովի՝ խոսքը հաշվապահների, բեռնատարների վարորդների և տաքսու վարորդների մասին է, հաղորդում է Lenta.ru-ն:
Նրա խոսքով՝ հաշվապահների պահանջարկն ընկնում է թվայնացման աճի և դեպի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զանգվածային անցման ֆոնին, իսկ վարորդներին ապագայում կարող են փոխարինել անօդաչուները:
«Բոլոր նոր բեռնատարները կամ արդեն ապահովված են վերասարքավորման հնարավորությունով՝ ավտոմատ շահագործման համար, կամ մոտ ժամանակներս այդպիսի հնարավորություն կկիրառեն բոլոր արտադրողները»,- ասել է մասնագետը:
Զախարովի խոսքով՝ առաջիկա տարիներին շուկայում կարող է ընկնել օտար լեզուների դասախոսների պահանջարկը. ինչը նույնպես կապված է տեխնոլոգիաների զարգացման հետ: Նա հստակեցրել է, որ լեզուների ուսումնասիրությունը շատերի համար արդեն հոբբի է դառնում, միաժամանակ աճում է էլեկտրոնային թարգմանության ծառայությունների արդյունավետությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր