ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Նախընտրում էի լինել իմ ընկերների կողքին. ներկայությունս նրանց ավելի շատ էր պետք». սերժանտ Նարեկ Մարտիրոսյան
22:55, 30.12.2020 | mamul.am
3066 | 0

«Պատերազմ չէինք տեսել ընդհանրապես։ Չէինք պատկերացնում՝ դա ինչ բնույթ կկրի, չէինք եղել ընդհանրապես մարտի դաշտում։ Շատ հանկարծակի սկսվեց, փորձում էինք ամեն մեկս ինչ մասնագիտության որ տիրապետում էինք, օրինակ ես հետախուզական վաշտում եմ ծառայում, տիրապետում հետախուզությանը, մեր մասնագիտությունը, մեր գիտելիքները օգտագործել մարտի դաշտում»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Արցախյան պատերազմի հերոսներից ավագ սերժանտ Նարեկ Մարտիրոսյանը:

Նա պատերազմի դաշտում վիրավորվել է, բայց շարունակել է աշխատանքներ կատարել. «Հրետանին հարվածել է մեր դիրքերի վրա։ Սնարյադի «վոլնան» շպրտել է ինձ, ուսս է դուրս ընկել, երբ վերևից ընկա ներքև։ Այդ ժամանակ հնարավորությունը շատ քիչ էր, որպեսզի մեքենա գար մեզ մոտ և վիրավորներ իջեցներ։ Բացի այդ, նախընտրում էի լինել իմ ընկերների կողքին, որովհետև իմ ներկայությունը նրանց ավելի շատ էր պետք և թեկուզ՝ ես չէի կարողանում կրակել, բայց դիտարկումներ անելով, խորհուրդներ տալով կարողանում էի օգուտ տալ, որպեսզի ավելի անվտանգ լինեն»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նախընտրում էի լինել իմ ընկերների կողքին. ներկայությունս նրանց ավելի շատ էր պետք». սերժանտ Նարեկ Մարտիրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր