ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
««Մուխա» զենքով կրակելիս մեջքս է վառվել, բայց կարողացել ենք դուրս գալ շրջափակումից». սերժանտ Նարեկ Մարտիրոսյան
23:10, 30.12.2020 | mamul.am
4291 | 0

Արցախյան պատերազմի հերոսներից ավագ սերժանտ Նարեկ Մարտիրոսյանը «Ֆակտոր»-ի եթերում որոշ դրվագներ է պատմել պատերազմական դեպքերից:

«Եղել է դեպք, երբ մենք Հադրութից դուրս էինք գալիս, որ դիրքավորվենք Թութակ լեռան վրա, որը շատ բարձր դիրք է, որից կարողանում ես ամբողջ քաղաքը կրակի տակ վերցնել, երբ բարձրանում էինք այդ սարի վրա, որպեսզի դիրքավորվենք, մեզանից շուտ հակառակորդը դիրքավորվել էր այդ սարի վրա, և մենք բաց դաշտում քայլելիս ընկել ենք շրջափակման մեջ և մեզ վրա են նրանք կրակել։ Այդ ժամանակ պառկել ենք գետին, և փորձել ենք հակահարված տալ հակառակորդին, բայց չէր հաջողվում վնասազերծել, որովհետև մենք բաց դաշտում էինք դիրքավորված, իսկ նրանք բարձր սարի վրա էին։ Այդ ժամանակ էլ հնար չկար՝ և պիտի այնքան կրակեինք, որ կա՛մ նրանք մահանային, կամ՝ մենք։ Ունեինք զոհեր և վիրավորներ և ամեն վայրկյանից հետո ավելի շատ էին վիրավորներն ու զոհերը լինում։ Այդ ժամանակ հնար չկար։ «Մուխա» կոչվող զենք կար մոտս, այդ զենքն եմ կրակել հակառակորդի վրա, որը պետք է կանգնած կրակես, որովհետև հետևից բոցավառվում է և հնարավոր է վառվես և եթե հետևում ինչ-որ մեկը լինի, նրան կվնասես։ Պետք է կանգնած կրակես այդ զենքը։ Հնարավորություն չկար կանգնած կրակելու, որովհետև բաց դաշտում էի և կանգնած ավելի հեշտ թիրախ կդառնայի, ավելի շուտ կհարվածեր ինձ, ավելի շուտ կմահանայի։ Պառկած դիրքից եմ կրակել, որպեսզի կարողանանք ավելի շուտ դուրս գալ այդ շրջափակումից։ Կրակելիս մեջքս է վառվել, բայց հնարավորություն է եղել դուրս գալու։ Իմ կրակելուց հետո նրանք խուճապի են մատնվել ու մինչև նրանք փորձել են իրենց վիրավորներին տեղափոխել, փորձել են թաքնվել՝ մտածելով էլի կրակոց կլինի, այդ ընթացքում ժամանակ է եղել մենք մտնենք հարմար դիրք, որ կարողանանք կռիվ տալ հակառակորդի հետ։ Այդպես շարունակ կռիվ ենք տվել, վիրավորներին ենք էդտեղից հանել, քաղաքացիական մեքենաներ ենք կանգնեցրել ճանապարհին, վիրավորներին ճանապարհել ենք հիվանդանոց և հոսպիտալ, որ նրանց կյանքին վտանգ չսպառնա։ Դրանից հետո շարունակել ենք կռիվ տալ հակառակորդի հետ»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

««Մուխա» զենքով կրակելիս մեջքս է վառվել, բայց կարողացել ենք դուրս գալ շրջափակումից». սերժանտ Նարեկ Մարտիրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր