ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ֆրանսիան 100 հազար ոստիկան է մոբիլիզացրել՝ ամանորյա հավաքույթները կանխելու համար
12:30, 31.12.2020 | mamul.am
5405 | 0

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար՝ Ֆրանսիան Ամանորի նախօրեին 100 000 իրավապահների է մոբիլիզացրել՝ խնջույքներրը ցրելու և պարետային ժամը գործի դնելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ձեռնարկած միջոցառումը նաև նպատակ ունի կանխել մեքենաների հրկիզումները, որոնք հաճախ են տեղի ունենում տարվա վերջին գիշերը:
Ֆրանսիայում մինչ օրս հաստատել է Covid-19-ի 2,6 մլն դեպք, որից 64,000-ը մահվան ելքով։ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով, երկիրն աշխարհում 5-րդ տեղն է զբաղեցնում։
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հրամայել է քաղաքի կենտրոններում և արվարձանների թեժ կետերում ապահովել անվտանգության ուժերի տեսանելի ներկայությունը 20:00-ից, երբ սկսվում է պարետային ժամը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր