ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թուրքիայում 19-րդ դարի հայկական եկեղեցին կվերածվի «Հումորի համաշխարհային վարպետների տան»
14:15, 01.01.2021 | mamul.am
11547 | 0

Թուրքական իշխանությունները որոշել են հարավ-կենտրոնական Քոնիա նահանգում գտնվող, վերջերս վերանորոգված հայկական եկեղեցին վերածել մշակութային կենտրոնի, հայտնում է «Ագոս»-ը:

19-րդ դարի եկեղեցին, որը փակ էր այցելուների համար, վերականգնման նախագիծը 2017 թվականին ավարտելուց հետո կբացվի որպես «Հումորի համաշխարհային վարպետների տուն»: Բացվման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Վերանորոգման ծրագիրն իրականացվել է Աքշեհիրի քաղաքապետարանի և Քոնիայի տարածաշրջանային զարգացման ծրագրի վարչության կողմից: Դրա ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն թուրքական լիրա (475 հազար ԱՄՆ դոլար):

Սա արդեն 6-րդ քրիստոնեական հուշարձանն է, որը 2020-ին վերափոխվում է զբոսաշրջության վայրի կամ մզկիթի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր