ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
2021-ին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը
13:30, 04.01.2021 | mamul.am
6035 | 0

Ամբողջ 2020թ.-ի ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքական նախաձեռնություններն Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Սիրիայում, Լիբիայում և հատկապես Կովկասում, լարվածության աղբյուր են դարձել Թուրքիայի՝ Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։ Գրում է Dailysabah-ը։
Անկարան գտնում է, որ հակամարտություններում իր ձեռնարկած նախաձեռնությունները «հաղթանակ են ոչ միայն իր և իր երկրի, այլև՝ ողջ տարածաշրջանի և աշխարհի համար»: Այդ պատճառով Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը մասնակցի տարածաշրջանային նախաձեռնությանը՝ ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։
Միանգամայն ակնհայտ է, որ 2021թ․-ի իր արտաքին քաղաքական շրջանակներում, Թուրքիան ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր սահմանում է ակնկալում։
«Նոր տարում մենք ցանկանում ենք նոր էջ բացել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մեր հարաբերություններում։ Մենք չենք դիտարկում մեր քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցությունը՝ որպես Ամերիկայի հետ մեր խորը արմատավորված կապերի այլընտրանք։ Մենք հուսով ենք, որ Եվրոպական Միությունը հնարավորինս շուտ կազատվի ռազմավարական կուրությունից, որը Թուրքիային հեռացրել է իրենից»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ «Թուրքիան որևէ մեկի դեմ չունի թշնամանք կամ հավակնություններ այլ երկրների տարածքի նկատմամբ»:

«Ես հավատում եմ, որ պարոն Բայդենը՝ ԱՄՆ նոր նախագահը, նույնպես պատշաճ ուշադրություն կդարձնի թուրք-ամերիկյան հարաբերություններին»,- ասել է նա։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ նշել է, որ Թուրքիան առաջնահերթ ուշադրություն է դարձնելու 2021թ․-ի հաղորդակցություններին և շարունակելու է ցույց տալ իր ուժը։ Չավուշօղլուն նաև հավելել է, որ Թուրքիան առանց վարանելու ցույց կտա իր ուժն այն ոլորտում, որտեղ վտանգված են իր ազգային անվտանգության շահերը։
Էրդողանը նշել է, որ նոր դարաշրջանում Թուրքիան չի կարող իրեն ճոխություն թույլ տալ՝ երես թեքել արևելքից ու արևմուտքից։ Նա նաև ընդգծել է, որ առճակատվող միջազգային հարաբերություններում Թուրքիային «ոսկե բաժին» կհասնի և նոր տարին «փառքի տարի կլինի Թուրքիայի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր