ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քանի դեռ Ադրբեջանը ԵԱՏՄ չի մտել, Ռուսաստանը շարունակելու է ադրբեջանահաճո քայլեր կատարել». Սեֆիլյան
00:15, 05.01.2021 | mamul.am
3918 | 1

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը «Քաղաքական խոհանոց»-ի եթերում հայտնեց, որ դեմ է, որ արտահերթ ընտրությունները կազմակերպեն այս իշխանությունները, որովհետև մինչև ընտրությունները բազմաթիվ անելիքներ կան, որոնք պետք է անի ժամանակավոր կառավարությունը: «Պատերազմի ավարտից ի վեր մեր երկրում պաշտպանական ոչ մի գործ չի կատարվում, որովհետև դրան խանգարում է հենց Փաշինյանի ներկայությունը: Տեղի ունեցած ողբերգության մակարդակն այնքան մեծ է, որ դասական քաղաքականությամբ զբաղվելու ժամանակը չէ հիմա»,- վստահեցրեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ կասկած չունի՝ 17-ի թեկնածուն իրականում Կարեն Կարապետյանն է, իսկ Վազգեն Մանուկյանն ընդամենը ճանապարհ է հաստատում նրա համար: Ընտրությունները շուտափույթ չպետք է արվեն:

Անդրադառնալով քաղաքական Սարդարապատ անելու՝ իր նախկին կոչերին, Սեֆիլյանը պատասխանեց, որ քանի կան այս խղճուկ իշխանությունները, ադրբեջանական, թուրքական ու ռուսական կողմերն ուզում են առավելագույնս օգտվել: «Եթե ռուսական կողմը շարունակի մեզ դիտել որպես ստրուկների, ապա տեղի է ունենալու քաղաքական Սարդարապատ: Ամեն ինչ ժողովրդի միջոցով պիտի լինի»,- համոզված է Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանը նաև հավաստիացրեց՝ քանի դեռ Ադրբեջանը ԵԱՏՄ չի մտել, Ռուսաստանը շարունակելու է ադրբեջանահաճո քայլեր կատարել. «Բազմաթիվ զինվորականներ ու գիտակից մարդիկ տեսան ու համոզվեցին, որ ռուսական կողմն ամբողջ պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի վզից բռնած բերեց հասցրեց ընդհուպ մինչև Շուշիի անկում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր