ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Նորվեգիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 2 մարդ է մահացել
13:45, 06.01.2021 | mamul.am
8215 | 0

Նորվեգիայում ծերանոցի 2 բնակիչ է մահացել կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութով պատվաստվելուց մի քանի օր անց: Այս մասին հաղորդել Է Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը և Ազգային Առողջապահության ինստիտուտը։ Գործակալությունը ստուգումներ է սկսել, մասնագետները պարզում են, թե արդյո՞ք ընթացակարգը կապ ունի տարեցների մահվան հետ:
«Անհրաժեշտ է պարզել՝ արդյոք կապ կա մահվան ելքերի և պատվաստումների միջև, թե պատվաստումից հետո նրանց մահը պատահական զուգադիպություն է»,- գործակալության ներկայացուցչի խոսքը մեջբերել է NRK հեռուստաընկերությունը:
Ինչպես նշում է լրատվականը՝ ամեն շաբաթ Նորվեգիայի ծերանոցներում մահանում է շուրջ 400 մարդ: Դեռ հայտնի չէ՝ մահացածների մոտ ինչ-որ հիվանդություններ եղե՞լ են, թե՞՜՝ ոչ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր