ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Վաշինգթոնում քննարկում են իշխանությունը փոխնախագահ Փենսին փոխանցելու հնարավորությունը
11:20, 07.01.2021 | mamul.am
8883 | 0

Կառավարության անդամները քննարկում են Դոնալդ Թրամփին իշխանությունից վաղաժամ հեռացնելու և պետության ղեկավարի լիազորությունները փոխնախագահ Մայք Փենսին փոխանցելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դոնալդ Թրամփին իշխանությունից հեռացնելը կարող է տեղի ունենալ ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխության հիման վրա։ Նման հնարավորություն նախատեսվում է պետության ղեկավարի անգործունակության դեպքում։ Այդ դեպքում, նրա լիազորությունները ստանձնում է փոխնախագահը՝ մինչև նոր նախագահի իշխանության գալը։
Նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության քննարկումն ընթանում է Վաշինգթոնում տեղի ունեցած բախումների ֆոնին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր