ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ի քաղաքական առաջնորդները պետք է կոչ անեն խուսափել բռնությունից և հարգել օրենքը». Գուտերեշ
11:45, 07.01.2021 | mamul.am
6306 | 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Կոնգրեսի շենքում տեղի ունեցածի կապակցությամբ: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը վշտացած է Վաշինգթոնում տեղի ունեցած իրադարձություններից։ Այս պարագայում կարևոր է, որ քաղաքական առաջնորդներն իրենց կողմնակիցներին հորդորեն զերծ մնալ բռնությունից, հարգել ժողովրդավարական գործընթացները և իրավունքի գերակայությունը»,- նշել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր