ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«1917թ. Տերյանը Երևանում փորձել է հավաքել Վանի անկման և տեղահանության ականատեսների վկայությունները և ենթարկվել է բռնության». Վահրամ Աթանեսյան
12:45, 07.01.2021 | mamul.am
8800 | 0

Այսօր Վահան Տերյանի հիշատակի օրն է: Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հավաստի չէ, բայց տարբեր աղբյուրներում ակնարկներ կան, որ 1917թ. Վահան Տերյանը, գտնվելով Երևանում, փորձել է հավաքել Վանի անկման և տեղահանության ականատեսների վկայությունները: Ընդ որում՝ միայն երեխաներից: Մեծերի անկեղծությանը կասկածել է և ենթարկվել է բռնության: Նրան սպառնացել են ռազմադաշտային դատի տալ՝ որպես դասալիքի: Թոքախտով հիվանդ բանաստեղծը մի կերպ կարողացել է խուսափել, անցնել Թիֆլիս, որտեղ էլ կարգավորել է հիվանդության պատճառով զինվորական ծառայության ոչ պիտանելիության հարցը: Ո՞ւմ և ինչո՞ւ էին վնասում վանեցի երեխաների վկայությունները: Տերյանից կես դար հետո Գուրգեն Մահարին գրեց իր քաղաքի ողբերգությունը՝ «Այրվող այգեստաններ» վեպը և ենթարկվեց օստրակիզմի: Վեպի օրինակները հավաքում, ցուցադրաբար վառում էին, խուժանին ցույց էին տվել Մահարու տունը, տականքը բարձրանում, գրողի բնակարանի դռան վրա միզում, հռհռում էր: Այդ արշավն ուղղորդում էին... հայ որոշ գրողներ: Վանի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ: Մենք միֆերի գերի ժողովուրդ ենք: Միֆազերծման որևէ փորձ միայն պարսավանքի է արժանանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր