«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Փյունիկ» ՖԱ պաշտոնական էջը։ 41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։ Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։ Մեր նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։ Եղիշե Մելիքյանն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։
|