ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Բաց նամակ՝ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական գլխավոր վարչության պետին». Վահան Հովհաննիսյան
18:25, 08.01.2021 | mamul.am
8242 | 0

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ՝ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ քննչական գլխավոր վարչության պետին:

ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով»:

Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ հայտնել.

1. Ադրբեջանի վերահսկողությանն անցած ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում և ճանապարհներում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների կատարման դեպքում, ՀՀ-ում քրեական գործեր հարուցվելու են արդյոք և եթե այո, ապա իրավական ինչ հիմքով:

2. Ադրբեջանի վերահսկողությանն անցած ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում և ճանապարհներում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների կատարման դեպքում, քրեական գործերը քննվելու են ՀՀ, թե Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից:

3. Ադրբեջանում նման քրեական գործեր հարուցվելու և քննվելու դեպքում, տուժող ճանաչված ՀՀ քաղաքացիներն ինչպես են մասնակցելու քրեական գործերի քննությանը:
Նամակն ուղարկվելու է նաև գրավոր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր