ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Շիշ բռնողը» կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել
21:40, 10.01.2021 | mamul.am
29637 | 0

«Թելեգրամ»-ի Dejavu ալիքըգրում է. «Հունվարի 2-ին ժամը 15:30-ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտն «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն, իր ընկերոջ ծննդյան արարողության ժամանակ ալկոհոլի որոշակի քանակ ընդունելուց հետո սկսում է իրեն լկտի պահել՝ արժանանալով կողքի սեղանի դիտողությանը։ Դրան ի պատասխան, նա սկսում է բարձր հայհոյել և զայրացած գոռալ, թե ինչպե՞ս է, որ իրեն չեն ճանաչում, ինքն ԱԺ պատգամավոր է, ինչպես կուզի, այնպես էլ կպահի իրեն: Կողքի սեղանի մասնակիցները փոխադարձ հայհոյանք են հնչեցնում Շիշ բռնողի հասցեին, ասելով, որ թքած ունեն նրա կարգավիճակի վրա և որ ԱԺ պատգամավորն իրավունք չունի իրեն այդպես լկտի պահելու…
Դրան ի պատասխան Շիշ բռնողը հարձակվում է այդ սեղանի մասնակիցների վրա: Տեղի է ունենում վիճաբանություն և ծեծկրտուք: Տեսնելով, որ սեփական ուժերով չի ստացվում լուծել խնդիրը, նա զանգահարում է ոստիկանապետ Վ.Ղազարյանին և հրահանգում նրան բերման ենթարկել մյուս կողմին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում հասկանում են, որ միակ մեղավորը Շիշ բռնողն է և փորձում են դեպքին ընթացք չտալ։ Սակայն Շիշ բռնողը, լինելով ոչ սթափ վիճակում, կրկին զանգում է ոստիկանապետին և շատ կոշտ խոսակցություն ունենում իր հետ՝ զայրանալով, թե ինչու՞ իր ասածը ոստիկանները չեն կատարել:
Հայկ Սարգսյանին հունից հանում է «հմի շիշ ես բռնում ու մարդ բռնել տալիս, մի երկու ամսից էլի լիքը բան ես բռնելու, ձեռներդ պարապած պահի այ բռնող» արտահայտությունը: Շիշ բռնողի հետ նույն սեղանին գտնվող որոշ մասնակիցներ մի կերպ հանգստացնում են նրան, հանդարտեցնում իրավիճակը, չթողնելով, որ այն ավելի բարդանա և թողնում-հեռանում են՝ իրենց հետ տանելով գրեթե անգիտակից հարբած վիճակում գտնվող ԱԺ պատգամավորին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր