ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.39, EUR 431.95, RUB 7.72, GBP 499.79
+26 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն երեք երկրների փոխվարչապետները». Պուտին
15:40, 11.01.2021 | mamul.am
10021 | 0

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հերթականությամբ իրականացվում են համատեղ հայտարարության պայմանավորվածությունները: ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ: Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Պուտինը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ: ՌԴ նախագահը նշել է, որ այսօր պետք է ընդգծվեն ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, որոնք վերաբերում են խաղաղապահների գործունեությանը, դեմարկացիոն գծերին և այլ հարցեր:

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր