Mamul.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 522.10, EUR 635.08, RUB 7.06, GBP 737.78
+10 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրն ամրագրել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր»․ Ռուստամ Բաքոյան
00:10, 12.01.2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրն ամրագրել որպես Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր