ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Պերուի դատավորները Գեյթսին ու Սորոսին մեղադրել են համաճարակի ստեղծման մեջ
21:20, 12.01.2021 | mamul.am
8660 | 0

Պերուի Չինչա և Պիսկո նահանգների վերաքննիչ դատարանի դատավորները Բիլ Գեյթսին, Ջորջ Սորոսին և Սթիվեն Ռոքֆելլերին մեղադրել են կորոնավիրուսի համաճարակի ստեղծման մեջ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի եզրակացությանը:
Դատավորները պնդում են, որ դատական համակարգը «կաթվածահար է եղել COVID-19 համաճարակի պատճառով, որը ստեղծվել է աշխարհում գերիշխող քրեական էլիտաների կողմից։ Այն կաթվածահար է արել աշխարհում գրեթե բոլոր երկրների գործունեությունը»:
«Աշխարհում ոչ մի կառավարություն, ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ոչ էլ մեղադրյալների պաշտպանական կողմ չեն կարողանում հաստատել, որ համաճարակն ունի «կանխատեսելիության» հատկություն, բացառությամբ նոր աշխարհակարգ ստեղծողների, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Սորոսը, Ռոքֆելլերը և մյուսները, ովքեր կառավարում են այն և շարունակում են ղեկավարել ծայրահեղ գաղտնիության պայմաններում, իրենց գլոբալ կորպորացիաներում՝ հաշվի առնելով 2030 թ-ի նախագիծը»,– ասված է դատավորների եզրակացության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր