ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել
11:35, 13.01.2021 | mamul.am
6035 | 0

Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հրաժարական է տալիս` անշարժ գույքի կառուցապատող Porto Franco-ին պետական վարկ տրամադրելու հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին:

«Քաղաքականության մեջ բարդ իրավիճակները լուծելու համար պետք է շատ դժվար ընտրություն կատարել։ Ստեղծված իրավիճակում, ելնելով իմ արժեքներից, ես որոշում եմ կայացրել հրաժարական տալ Էստոնիայի Հանրապետության վարչապետի պաշտոնից։ Այս որոշումն ընդունվել է խորհրդակցություններից հետո։ Հնարավոր էին տարբեր լուծումներ, բայց դրանցից միայն մեկն է ճիշտ»,-հայտարարել է Ռատասը:

Նա հավելել է, որ այս հայտարարությունն իրականում նշանակում է ներկայիս իշխող կոալիցիայի ավարտ, որը ներառում է «Պահպանողական ժողովրդական» և «Հայրենիք» կուսակցությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր