ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն
11:55, 13.01.2021 | mamul.am
3814 | 0

Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների հատվածներում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1229 է: Այսօր որոնողական աշխատանքներ են իրականացվում Քարինտակի, Մատաղիսի և Թալիշի հատվածներում»,- նշել է Թադևոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր