ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ում 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկել կնոջ
21:00, 13.01.2021 | mamul.am
8256 | 0

ԱՄՆ-ի իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատժի են ենթարկել կնոջ, հաղորդում Է New York Times թերթը:

Դատապարտյալ Լիզա Մոնթգոմերին մեղավոր է ճանաչվել 2004-ին՝ հղի կնոջ առանձնակի դաժան սպանության համար:

Ավելի վաղ նախատեսվում էր, որ դատավճիռը կիրագործվի դեկտեմբերի 8-ին Ինդիանա նահանգում: Դատարանի որոշմամբ, մահապատիժը հետաձգվել է մինչև հունվարի 12-ը։ Ինդիանայի դատարանը հունվարի 11-ին դաշնային մակարդակով հետաձգել է Մոնթգոմերիի մահվան դատավճիռը՝ նրա հոգեկան վիճակի հետ կապված խնդիրների պատճառով: Սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը հունվարի 12-ին մերժել է այդ որոշումը՝ թույլ տալով իրականացնել դատավճիռը։

Պարբերականը հայտնում է, որ Մոնթգոմերիի մահապատիժն իրականացվել է Ինդիանա նահանգի Թերե-Հոթ բանտում՝ մահացու ներարկման միջոցով։

Կնոջ մահը գրանցվել է հունվարի 13-ին՝ ժամը 1.31-ին, (Երևանի ժամանակով՝ 10.31-ին):

Մոնթգոմերիի փաստաբան Քելլի Հենրին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները խախտել են օրենքը՝ մահապատժի ենթարկելով իր հաճախորդին, ով ուներ «հոգեկան խանգարումներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր