«Ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի: Ուրախ կլինեմ, որ այսօրևեթ ԲՀԿ-ն ԼՀԿ-ն ևս ինձ առաջադրեն, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելուն, որովհետև որևէ սահմանափակում չկա, թե քանի խմբակցություն կառաջադրի»,- «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հիշեցնենք, որ այսօր, Ազգային ժողովում, «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է նախկին զինդատախազ, «Մարտի 1»-ի գործով դատապարտված, իսկ 10 տարի անց արդարացված Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նրա թեկնածության հարցը: |