ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Կիևը վստահ է, որ ընդհանուր լեզու կգտնի Բայդենի վարչակազմի հետ
17:15, 13.01.2021 | mamul.am
3709 | 0

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ Կիևն ընդհանուր լեզու կգտնի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, իսկ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի միջև «հրաշալի կապ կհաստատվի»:

«Ես համոզված եմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք նոր վարչակազմի հետ, որը շատ լավ է հասկանում Ուկրաինային։ Ես համոզված եմ, որ երբ նախագահ Զելենսկին և նախագահ Բայդենը հանդիպեն և խոսեն, նրանց միջև հրաշալի շփում կստացվի»,- ասել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն աշխատում է այս տարի նման հանդիպում անցկացնելու ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի նրանք, որքան հնարավոր է արագ զրուցեն և հանդիպեն: Հենց նման խոսակցությունների ժամանակ կարելի է հասնել ռազմավարական պայմանավորվածությունների և փոխըմբռնման»,- հավելել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր