ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ պարզաբանել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդունված՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման մասին» N 2008-Լ որոշումը։ 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն (հասցեն` Բաբայան 6) կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ), վերցնել տեղեկանք կամ «մարտական գործողությունների մասնակից» նշմամբ զինվորական գրքույկը և ներկայացնել բուհ: |