ՀՀ քննչական կոմիտեի կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող Վարդան Վաչագանի Կիրակոսյանի՝ վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ «2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: |