ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հիմնական խնդիրն առաջանում է մեր բնակավայրերի և ճանապարհների հարակից հատվածներում գտնվող ադրբեջանական ԶՈՒ-ի ներկայացուցիչների պատճառով»․ Ա․ Բեգլարյան
21:45, 13.01.2021 | mamul.am
1963 | 0

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, խոսելով Արցախի բնակիչների անվտանգությանը վերաբերող խնդիրների մասին, ասաց․ «Կան անվտանգային ռիսկեր և դրանցով պայմանավորված մտավախություններ, բայց այդ վախերի մի մասն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Դրանց մի մասը պետական մարմինների սխալների և բացթողումների, ոչ պատշաճ հանրային հաղոդակցության պատճառով է։
Բեգլարյանի խոսքով, պատերազմից անմիջապես հետո ռիսկերն ավելի մեծ էին, բայց հիմա բավականին նվազել են՝ պայմանավորված և՛ անվտանգության համակարգի զարգացման բարելավմամբ, և՛ պետական մարմինների աշխատանքի որոշակի վերականգնամբ։
«Ռիսկերի մի մասը կառավարելի են․ անվտանգային երաշխիքներ են տրված ռուսական խաղաղապահների կողմից։ Հիմնական խնդիրն առաջանում է մեր բնակավայրերի և ճանապարհների հարակից հատվածներում գտնվող ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների պատճառով»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Նա միաժամանակ նկատեց, որ Արցախի ապագան պայմանավորված է արցախցու՝ Արցախում լինելով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր