ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նրանք հին Կովկասյան Ալբանիայի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների»․ Ալիևը Հայաստանի դեմ կբողոքի միջազգային դատարաններում
21:50, 13.01.2021 | mamul.am
5213 | 1

Իսլամական կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ICESCO) ղեկավար Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքիի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր Հայաստանը բազմաթիվ հանցավոր գործողություններ է իրականացրել․ «Նրանք աշխարհի տարբեր անկյուններից բերել են հայկական ծագում ունեցող մարդկանց և վերաբնակեցրել Ադրբեջանի պատմական տարածքներում, ներառյալ Շուշա քաղաքում։ Նրանք փոխել են մեր քաղաքների և գյուղերի անունները և նույնիսկ քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը: Նրանք փոխել են հին ուդիների կրոնական ժառանգության ակունքները, որոնք երկրպագում էին քրիստոնեություն։ Նրանք հին Կովկասյան Ալբանիայի եկեղեցիները վերածել են հայկական եկեղեցիների։ Այսպիսով, նրանք բազմաթիվ հանցավոր գործողություններ են կատարել»,- հայտարարել է Ալիևը։
Նա նշել է, որ արդեն սկսվել է վնասի գնահատման գործընթացը։
«Հայտնի միջազգային ընկերությունների օգնությամբ կիրականացվի նյութական, մշակութային, բարոյական և բնապահպանական վնասի գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանի դեմ բողոքել միջազգային դատարաններում»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր